Ճապոնիայում ավելի քան 20 մարդ տուժել է թայֆունից
Ճապոնիայում «Կրոսա» թայֆունի հետևանքով տուժել է 21 մարդ։ Թայֆունը Սիկոկու, Կյուսյու, Հոնսյու կղզիներում է։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
Նշվում է, որ տեղի բնակչությանը զգուշացրել են փողոց դուրս չգալ և հետևել տարհանման մասին հաղորդագրություններին։ Հերոսիմայում և հարևան տարածքներում արդեն իսկ նախազգուշացվել է 580 հազար մարդ: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է վտանգավորության հինգերորդ աստիճան, իսկ մինչ այդ սահմանված էր վտանգավորության չորրորդ աստիճան։
Թայֆունը խախտել է տրանսպորտային երթևեկության աշխատանքը, ընդհանուր առմամբ, չեղարկվել է ավելի քան 760 ներքին չվերթ, արևմուտքում դադարեցվել է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը, ավտոճանապարհների որոշ հատվածներ փակվել են սողանքների վտանգի պատճառով։
«Կրոսա» թայֆունն ազդել է նաև Պրիմորսկի երկրամասի վրա, որտեղ ջրհեղեղներ են սկսվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում