«Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Դաշնակցությունը խոստանում էր հուլիսի 7-ի շրջանային ժողովից հետո հայտնել նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի մասին, հայտարարում էին նաև, թե չի բացառվում, որ անկուսակցական, բայց համաձայնեցված որևէ թեկնածուի աջակցեն, սակայն հին ընկերները կարծես դանդաղ են շտապում:
Արդեն հայտնի է չորս թեկնածության մասին՝ Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, օրերս՝ նաև Մասիս Մայիլյան, բայց ՀՅԴ-ն չի շտապում: Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ում անունը, ի դեպ, շրջանառվում է որպես նախագահացուի, երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ՀՅԴ-ն երբեք չի ուշանում, ճիշտ ժամանակին, ճիշտ որոշումներ է կայացնում: Առայժմ զբաղված է սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններով, իսկ աշնանը կհայտնի իր թեկնածուի մասին:
Մասիս Մայիլյանի՝ համաձայնեցված թեկնածու լինելու հնարավորության հարցին Իշխանյանը պատասխանել է. «Մենք այդ հարցի վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել։ Դեռևս քննարկում ենք ընդհանուր մարտահրավերները՝ որոնք են դրանք, որոնց շուրջ կարելի է համախմբվել և ունենալ համաձայնեցված թեկնածու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին