Ռոբերտ Քոչարյանի գործով դատական այսօրվա նիստը չի կայանա
Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 16-ին՝ ժամը 15:30-ին, նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանի բացակայության պատճառով, սակայն նիստն այսօր չի կայանա։ Այդ մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։
Ըստ հաղորդագրության՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանը պետք է մասնակցի դատավորների ընդհանուր ժողովին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին