ԿԽՄԿ-ն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Panorama.am-ն այս մասին տեղեկացավ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։
«Այս պահին Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ։ Առայժմ տեսակցելու հետ կապված որևէ հաստատում չունենք»,- նշեց նա։
Հիշեցնենք, Արցախի ՊԲ-ից օգոստոսի 12-ին հայտարարեցին, որ նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ադրբեջանն էլ հայտարարեց, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել. Արծրուն Հովհաննիսյան
- Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
- Ներքին համոզմունք ունեմ, որ զինծառայողն ուղղակի մոլորվել է. Տոնոյան
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. ՄԻՊ
- Ադրբեջանական ստահոդ պնդումների նպատակը հայ զինվորի կերպարը նսեմացնելն է. ԱՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա