Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ural Airlines» ավիաընկերության օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին ռուսական Ural Airlines ավիաընկերության Airbus A321 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում՝ այդպիսով փրկելով 234 մարդու կյանք։ Վթարային վայրէջքի պատճառը եղել էր այն, որ թռիչքից անմիջապես հետո թռչունների երամը բախվել էր օդանավի շարժիչներին՝ վնասելով դրանք:
Այսպիսով, А321 ինքնաթիռի առաջին օդաչու Դամիր Յուսուպովին և երկրորդ օդաչու Գեորգի Մուրզինին շնորհվել է ՌԴ հերոսի կոչում, իսկ անձնակազմի մնացած անդամներն արժանացել են Արիության շքանշանի։
Նշենք, որ օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ: Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով: Օդանավում եղել են նաև հայեր։
Հարակից հրապարակումներ`
- Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր
- А321 օդանավը վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում