Աշոտյանի վարորդն ընդունել է մեղքն ու ազատ է արձակվել
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր վարորդը՝ Արամ Բարսեղյանն արդեն ազատության մեջ է։
Նա, մասնավորապես, գրել է.
«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Արամին առաջադրեց մեղադրանք, նա ցուցմունք տվեց, ընդունեց իր մեղքը, իմ և իր այլ ընկերների կողմից հավաքագրված գումարը փոխանցվեց դեպոզիտային հաշվեհամարի վրա՝ մինչև դատարանի վերջնական վճիռը փոխհատուցելով իրեն վերագրվող վնասը և ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստրոգրությամբ:
Եվս մեկ անգամ շեշտում եմ, Արամը ընդունեց մեղքը ու գումարը վերադարձվել է, նա չի խորշել դրանից։ Արամը ձերբակալությունն համարում եմ քաղաքական հետապնդում։
Ու հենց դրա համար հարց է ծագում: Ինչու՞ այսօր ՀՔԾ-ն գնաց այս ճանապարհով, եթե կարելի էր ի սկզբանե, չեփել այս ամբողջ շիլան ու նույն բանն անել դեռ երեկ, առանց Արամին քաղաքական շարժառիթներով և անհիմն ձերբակալելու։ Ինչու՞, եթե մենք պատրաստակամ էիք ողջ վերագրվող վնասը փոխհատուցել՝ մինչև դատարանի վերջնական վճիռը:
Պատասխանն իմ համար պարզ է:
Իշխանությունները չստացան 3 ակնկալվող արդյունք՝ իմ վրա ցուցմունք, իմ լռությունը և հանրային աջակցույթուն: Արամը չկոտրվեց և իմ վրա շինծու ցուցմունք չգրեց։ Ինձ լռեցնել չհաջողվեց: Իսկ հանրային կարծիքը շնորհիվ բազում ազնիվ ու շիտակ մարդկանց, անկախ քաղաքական տարաձայնություններից, մերժեց “Հերթական թալանչին” ի սկզբանե ձախողված ներկայացումը:
Ուզում եմ բոլորին խորին շնորհակալություն հայտնել ձեր աջակցության, սատարման, համերաշխության և ազնվության համար: Հատուկ շնորհակալությունս փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Դուք միասին ապացուցեցիք, որ մարդ տեսակը Հայաստանում դեռ չի վերջնականորեն չի վերացել:
Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը»։