Քոչարյանի ու մյուսների քրեական գործը առաջիկա օրերին կփոխանցվի առաջին ատյանի դատարան. Փոլադյան
«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում չէ, որ այն մակագրվի որևէ դատավորի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
«Իմ տեղեկություններով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հավելված պատրաստել գործից կամ այն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի այն մակագրվի դատավորի, որ բոլորի մտահոգությունները վերանան», - հայտարարեց Փոլադյանը։
Նա նշեց, մինչև Վճռաբեկ դատարանի կողմից այդ քրեական գործով բողոքի վերաբերյալ որոշում չկայացվի, առաջին ատյանի դատարանում այն չի կարող քննվել. «Եթե ոչ այսօր, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի գործը կամ դրա հավելվածը կուղարկվի Երևանի դատարան ու համապատասխան ընթացակարգը կիրականացվի»։
Փոլադյանի կարծիքով՝ գործի հետ կապված ձգձում չկա։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը, սակայն այն չկայացավ, քանի որ դատավոր Անդրանիկ Մնացականյանը պետք է այսօր մասնակցեր դատավորների ընդհանուր ժողովին։
Փոլադյանը հայտնեց, որ ժողովը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Բացակայել են 96 դատավորներ, որոնք, նրա խոսքով, հավանաբար արձակուրդում են։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատական այսօրվա նիստը չի կայանա
- ԲԴԽ-ի հանձնարարությամբ՝ ուսումնասիրվել է Քոչարյանի և մյուսների գործի մակագրման հարցը
- Ակնհայտ է՝ իրավիճակ է ստեղծվում, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն. Ալումյան
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ին կոչ են անում երաշխավորել դատական համակարգի բնականոն աշխատանքը
- Քոչարյանի աջակիցներ. ԲԴԽ-ն անգործության է մատնված
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին