«Չենք ուզում վերածվել հանքարդյունաբերական բանավանի». ակցիա Ջերմուկում
Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա։ Նախօրեին քաղաքի բնակիչները տեղեկացրել էին սպասվող ակցիայի մասին և որ սպասելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ այսօր հավաքվել են քաղաքի կենտրոնում վերահաստատելու իրենց դիրքորոշումը՝ անկախ բոլոր փորձաքննություններից, իրենք չեն ուզում վերածվել հանքարդյունաբերական բանավանի։
«Մեր հավաքի նպատակն է՝ կանգնեցնելու այն հրեշցին, որը պետք է կործանի բոլորիս։ Ինչ լո-լո են կարդում գլխներիս, որ շահագործումը վնասակար չէ, մենք բոլորս հասուն մարդիկ ենք ու գիտենք դա ինչ է իրենից ներկայացնում, պետք չէ մասնագետ լինել, որ կարողանանք արհավիրքի չափը որոշենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ եթե հասնեն մի իրավիճակի, որտեղ իրենց և կառավարության դիրքորոշումները տարբեր լինեն, և կառավարությունը որոշի, որ Ամուլսարը պետք է աշխատի, իրենք այդ ժամանակ կփակեն Ամուլսարի մուտքը։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը՝ Ամուլսարի գործով փորձաքննության մասին
- Ամուլսարի հարցով կառավարության հետագա որոշումը, կարծում եմ, պետք է բխի վարչապետի տված խոստումից. Ռուբեն Ռուբինյան
- Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. «Սասնա Ծռեր»
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակը արդեն հասանելի է
- Ամուլսարի վերաբերյալ վերջնական եզրակացությունն առաջիկա օրերին կներկայացվի կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին