Սյունիքի անտառում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են երկու օր առաջ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ (14 փրկարար), մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ (10 հրշեջ-փրկարար) և «Արևիկ» ազգային պարկի 6 աշխատակից:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները մարել են 5 ծառի կոճղ:
Ժամը 09:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Ծխացող օջախներ չկան:
Անվտանգությունից ելնելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ տեղում իրականացվում է հերթապահություն:
Հարակից հրապարակումներ`
- «Արևիկ» ազգային պարկում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
- Կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում. Փաշինյան
- Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհից «Արևիկ» ազգային պարկ ընկած հատվածում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
- Հրդեհ՝ «Արևիկ» ազգային պարկի հատվածում
- «Արևիկ» ազգային պարկի հրդեհը մեկուսացվել է
- Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ