Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար
Օգոստոսի 14-ը ԱՄՆ-ի ֆոնդային բորսայի համար հերթական ամենավատ օրերից մեկն էր: Այդ օրը աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կորցրել են 18 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է Forbes-ը։
Ըստ աղբյուր՝ի ամենաշատը տուժել է Forbes-ի ամենահարուստ բիզնեսմենների ցուցակը գլխավորող Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը նվազել է 3,5 մլրդ դոլարով։ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կորցրել է 3,2 մլրդ դոլար, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն՝ 3 մլրդ դոլար։
Նշվում է, որ օգոստոստի 14-ին ամերիկյան Dow Jones ֆոնդային ինդեքսը 2018 թ-ի հոկտեմբերից հետո առաջին անգամ 800.49 կետով կամ 3.05%-ով նվազել է։