Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է
Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 267 մլրդ 115.1 մլն դրամ՝ 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 6.5%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում նվազել է 7.4%-ով` կազմելով 247մլրդ 951 մլն դրամ, բուսաբուծության արտադրանքի ծավալը նվազել է 15.3 %-ով, իսկ անասնաբուծությանը` 3%-ով:
Ձկնորսության ոլորտում այս տարվա հունվար-հունիսին 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 8.2%-ի աճ և կազմել 19 մլրդ 164.1 մլն դրամ:
Վիճակագրության համաձայն՝ 2019թ-ի առաջին կիսամյակում 9 300 տոննա ձկան որս է կատարվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձկան որսն աճել է 8.2%-ով: