Հրապարակվեց Հայաստանում անցկացվող «WCIT 2019»-ի 10 հիմնական բանախոսներից 5-ի անունները
Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը։ Կազմակերպիչներն այսօր հայտարարեցին համաժողովին մասնակցող 10 հիմնական զեկուցողներից 5-ի անունները։
Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նրանք հաստատել են իրենց մասնակցությունը «համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ունեն 59 հաստատված բանախոս և նրանց թիվն ամեն օր ավելանում է:
Այսպիսով, 5 գլխավոր զեկուցողներն են՝ «Acer» ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար «Garmin» կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար «NVIDIA» ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, «VaynerX»-ի նախագահ Գերի Վայներչուկը։
Արելքսանդր Եսայանը հայտնեց, որ համաժողովի շրջանակներում Հայաստան կայցելեն ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։
Նրա խոսքով՝ համաժողովից առաջ Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ, որը մեկնարկելու է ժամը 20:00-ին: «Համաշխարհային համաժողովը տեղի է ունեցել 16 երկրում և այդ բոլոր երկրներից հրավիրվել ենք երաժիշտների, որոնց համախմբելով ստեղծվելու է նվագախումբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Կլինի 70 երաժիշտ 16 երկրից և 30 երաժիշտ՝ Հայաստանից։ Նվագախումբը կկատարի 16 երկրի երաժշտություններ, իսկ 17-ը կլինի հայկական երաժշտություն»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո առաջին անգամ կհայտարարեն արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտության կատարում նվագախմի միջոցով։ Երաժշտությունը լինելու է այդ 16 երկրի երգերի միքսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան