Քաղաքական 12:07 17/08/2019 Հայաստան

«Եթե հեղափոխությունից հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում». Միքայել Մինասյան

NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, Ձեր երեկվա ֆեյսբուքյան գրառումը լայն արձագանք գտավ: Ձեր մեկ հպանցիկ դիտարկում, սակայն, հարցեր առաջացրեց: Դուք նշել էիք ոչ թե ձերբակալված նախկին նախագահի, այլ նախագահների մասին:  Սերժ Սարգսյանի՞ն էիք ակնարկում, կարծո՞ւմ եք նրան նույնպես կձերբակալեն:

-Անխոս։ Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա: Բայց խնդիրն այն է, որ դա այլևս չի աշխատում։ Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում:

Սեփական չտրամաբանված քայլերի արդյունքում իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և ունի երեք դժվարին խնդիր լուծելու այս պահին` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ: Սրանց ավելացել է գործադիրի և օրենսդիրի աշխատանքի տոտալ բացակայությունը: Արդյունքում հանրային դժգոհության ալիքը կառավարելիի սահմաններից դուրս գալու եզրին է, դա իշխանության համար արդեն տեսանելի է: Լավ իմանալով այս իշխանության պարզունակ տրամաբանությունը` հեշտությամբ կարելի կանխատեսել, որ նրանք լուծումներ փնտրելու փոխարեն գնալու են իրենց սիրած` ձերբակալությունների միջոցով հասարակական կարծիքի շեղման ճանապարհով: Իրենց կարծիքով՝ շեղման ճանապարհով:

Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:

Ավելին ասեմ, արդեն նշածս երեք խնդիրների հնարավոր հետևանքներից իշխանության վախն այնքան մեծ է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ, այլ մի բան կհորինեն նաև մեկ կամ մի քանի գեներալի հանդեպ: Չեմ բացառում, որ ես էլ լրացնեմ այդ շարքերը։

Օտարերկրյա մամուլով անհեռատես արտահոսքի քայլին գնալը վկայեց, որ մեր հերոսներից մեկին` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին ևս կձերբակալեն: Դժվար չէ հասկանալ` ինչու է դա նրանց պետք. ակնհայտ է, որ զինվորական վերնախավին լռեցնելու խնդիր էլ ունեն:

-Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է այդ սցենարից, հավանական զարգացումներից, և արդյոք պատրա՞ստ է դրան։

-Նա միշտ է պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման: Սերժ Սարգսյանը կձերբակալվի և դրանով իր հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին. նա կհայտնվի անազատության մեջ, ու բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում։ Հակառակը` վատանում է: Սերժ Սարգսյանն իրենով դա ցույց կտա, որպեսզի սթափությունն օր առաջ հաղթանակի: Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը։

Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի: Զավեշտ է, բայց փաստ:

-Ակնարկեցիք, որ Ձեր դեմ ևս իրավական պրոցես կսկսեն: Կարծում եք Ձեր դեմ էլ  քրեական գործ կհարուցվի՞։

-Միանշանակ: Իրականում այն պահից սկսած, երբ ձևավորվեց նոր իշխանությունը, առաջին գործերից մեկը եղել է ինձ և իմ հետ փոխկապակցված բոլոր անձանց ու ընկերությունների ստուգումը։ Ստուգել են հնարավոր ամեն ինչ և հնարավոր բոլոր ժամանակներին առնչվող ամեն ինչ։ Մինչև հիմա հաջողության չեն հասել, բայց դա դեռ չի նշանակում, որ դադարել են փնտրելուց։ Ի վերջո, ժամանակի հարց է. ինչպես ասում են, եթե մարդը կա, մի հոդված կգտնվի, և կգտնվի իրավական համակարգում մեկը, ով վերևի պատվերով կկարի այդ գործը։

Մեկուկես տարի ոչինչ չգտնելուց հետո հիմա արդեն քրեական գործ հարուցելը կլինի ամենաուղիղ հրահանգով իրականացվող քաղաքական պատվեր։ Իսկ դա խիստ կանխատեսելի է, խոցելի, և կյանքն ամեն ինչ իր տեղը դնի։ Օրվա իշխանությունը հատում է բոլոր սահմանագծերը` մոռանալով, որ մենք բոլորս ապրելու ենք նույն երկնքի տակ, և ոչինչ՝ առավել ևս իշխանությունը, հավերժ չէ: Իսկ մեր հայրենիքին շրջապատող իրական մարտահրավերները ժամ առ ժամ են լուծումներ պահանջում։ Սա է ամենակարևոր խնդիրը, որն օր առաջ հասարակության բոլոր շերտերի սթափությունն է պարտադրելու: Եկել է բոլոր միֆերը ջարդելու ժամանակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}