«Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
ՎԵՏՕ շարժումն այսօր ակցիա է իրականացնում հանրապետության 11 քաղաքներում` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:
Նախաձեռնության հեղինակ Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիս առաջ հիմնադրել են մոտոակումբը, և ընկերներով որոշել են քարոզել տղամարդկային ապրելակերպը, նրանց կարգախոսն է` «Տղա եղեք»
«Այս երկրում վերջին տարիներին տղամարդկությունը միակ չքարոզվող բանն է: Մենք հիմնադրեցինք “Սեւ ագռավներ” մոտակումբը: Այսօրվա մոտոերթը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ է, քաղաքական բաղադրիչ այն իր մեջ չի պարունակում, բայց այդ կոնվենցիայի վավերացման մեջ մենք խութեր ենք տեսնում»,- ասաց Նարեկ Մալյանը:
Նաև հայտնեց, որ այսօր կլինեն մի քանի քաղաքներում, այնուհետեւ կգշերեն վրաններում, ապա կշարունակեն մոտոերթը:
Մոտոերթը մեկնարկեց Հաղթանակ զբոսայգու տարածքից: Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով։
Կանցնեն նաև հետևյալ քաղաքներով.
1. Աբովյան
2. Չարենցավան
3. Հրազդան
4. Սևան
5. Դիլիջան
6. Վանաձոր
Օգոստոսի 18
1. Սպիտակ
2. Գյումրի
3. Արթիկ
4. Թալին
5. Աշտարակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին