Երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես նրան չի օգնում ոչինչ. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՍԴ անդամների հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկի վերաբերյալ, մասնավորապես, հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ, հավելավճար մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը։
«Լսեցի և ողջունում եմ, որ ՍԴ անդամները (դատավորները) չեն ընդունում անաշխատ գումարի դիմաց իրենց պաշտոններից հրաժարվելու՝ իշխանության առաջարկը...
Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես ու անհաստատ, նրան չի օգնում ոչինչ, այդ թվում նաև՝ «կաշառք» առաջարկելով լեգիտիմ պաշտոնյայից ազատվելու «հանճարեղ» միտքը...»,- գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում. Ռուստամ Բադասյան
- Հանրային քննարկման է ներկայացվել դատավորների բարեվարքության գնահատմանը վերաբերող օրենսդրական փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին