Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան
Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Tokyo Star» հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի զոհվել է 8 մարդ, ևս 10-ը վիրավորվել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, այրվել է շուրջ 1000 քմ տարածք:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ:
«Ըստ ոստիկանության տվյալների, վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»,- գրել է դեսպանը։