Քաղաքական 13:00 19/08/2019 Տարածաշրջան

Ինչպե՞ս է ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրում, կամ գործու՞մ է արդյոք 907-րդ բանաձևը

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը հրապարակել է վերլուծություն, թե ինչպե՞ս է ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրում, կամ գործու՞մ է արդյոք 907-րդ բանաձևը։ 

907-րդ բանաձևի պատմությունը

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ ընդունեցին «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու դեմոկրատական կառավարման մոդել և ազատական տնտեսություն: Այդ ակտը (օրենքը) գործողությունների ծավալուն փաթեթ է, որը տարբեր ուղղություններով ճանապարհային քարտեզ է։ Ըստ էության, այն գործադիր իշխանության տարբեր մարմինների համար նախատեսված քաղաքական փաստաթուղթ է։ «Ազատության աջակցության ակտ»-ը նախատեսում էր տնտեսության, բիզնեսի, գյուղատնտեսության և այլ ուղղություններով ծավալուն օժանդակություն Ռուսաստանին և նորանկախ բոլոր պետություններին, որոնց ԱՄՆ նախագահը հատուկ ուղերձով ճանաչել և որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն էր հայտնել 1991թ․ դեկտեմբերի 25-ին:

Հաշվի առնելով Արցախի դեմ հրահրված պատերազմը՝ հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության աջակցության ակտ»-ի տեքստում 1992թ. նախաձեռնվեց 907-րդ բանաձևը (հոդվածը), որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել, հետևաբար՝ զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: 907-րդ բանաձևի նախաձեռնողը դեմոկրատ սենատոր Ջոն Քերին էր: Նախագահ Բուշի կողմից օրենքի ստորագրման պահից այն ուժի մեջ մտավ և դարձավ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համար խոչընդոտ՝ ուժի մեջ մնալով շուրջ 10 տարի։ Այդ տարիների ընթացքում Ադրբեջանը ԱՊՀ միակ պետությունն էր, որ ԱՄՆ կառավարությունից ուղղակի օժանդակություն չէր կարողանում ստանալ։ Բազմաթիվ փորձեր՝ թե՛ դիվանագիտական խողովակներով, թե՛ լոբբիստների կողմից, իրականացվում էին, սակայն հայ լոբբիստներին հաջողվում էր բանաձևը թողնել ուժի մեջ։

2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձություններից հետո ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշը, ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով, դիմեց Կոնգրեսին՝ հնարավորություն խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, եթե․
1) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար,
2) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ զինված ուժերին, կամ կոալիցիոն գործընկերների գործնական պատրաստվածությանը` միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար․
3) կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար․
4) չի խաթարի, կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին և դրանց շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:

Հետևաբար, ստացվում է, որ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա նամակով հաստատում է, որ 907-րդ բանաձևի շրջանցումը և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ (այստեղ տեքստից արդեն իսկ հանված են «Լեռնային Ղարաբաղ» բառերը, որոնք ներառված են 907-րդ բանաձևի հիմնական տեքստում): Հաշվի առնելով ԱՄՆ ազգային շահերը, ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգը, ինչպես նաև կոալիցիոն գործողություններն Աֆղանստանում և Իրաքում, սեպտեմբերի 11-ին ահաբեկչական գործողություններից հետո ստեղծված իրողությունը, հայ համայնքն ու լոբբիստները չէին կարող հակազդել բանաձևի շրջանցմանը, և դա ամեն տարի արվում է՝ նույն սկզբունքով և նույն տեքստով, երբ ԱՄՆ նախագահը այդ մասին տեղեկացնում է Կոնգրեսին: Առաջին անգամ այս նամակը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2001 թվականի հունվարի 15-ին, իսկ վերջին անգամ՝ նախագահ Թրամփի կողմից 2019 թվականի մարտի 18-ին:

Ադրբեջանին տրամադրված ամերիկյան ռազմական օգնությունը

Ադրբեջանը սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո մշտապես եղել է ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտին տրամադրվող օգնության ակտիվ ստացող պետություն՝ 2002 թվականից ի վեր ստանալով շուրջ 411,6 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։ Այս գումարը բաշխվել է անվտանգության ոլորտին վերաբերող 20-ից ավել ծրագրերի միջոցով։ Ծրագրերի մեջ առավել խոշորներից է «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման» ծրագիրը (51 միլիոն ԱՄՆ դոլար), որը վարկեր և դրամաշնորհ է տրամադրում ամերիկյան արտադրության ռազմամթերքի ցուցակում ներառված ռազմական արտադրանքի (defence article) և ծառայությունների ձեռքբերման համար։ Մեկ այլ ծրագիր էլ ուղղված է զենքի չտարածման, հակաահաբեկչության, ականազերծման և դրանց հետ կապված աշխատանքների իրականացմանը, որի համար ԱՄՆ-ն տրամադրել է մոտ 37 մլն դոլարի օգնություն։

Այստեղ հատկապես անհանգստացնող է «Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստմանն ուղղված ծրագիրը», որի շրջանակում 2002թ.-ից սկսած յուրաքանչյուր բյուջետային տարի Ադրբեջանը ստացել է օգնություն, որն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 13 մլն դոլար։ Ռազմական ոլորտում կրթական մեկ այլ ծրագիր է «Ահաբեկչության դեմ պայքարի կրթաթոշակային ծրագիրը»։ Այդ օգնության ընդհանուր ծավալը կազմում է 2,8 մլն ԱՄՆ դոլար։ Ռազմական ոլորտի կրթական նման ծրագրերի շրջանակում ամեն տարի ադրբեջանցի ռազմական ոլորտի մասնագետներ վերապատրաստվում կամ կրթություն են ստանում ԱՄՆ-ի առաջատար ռազմական կրթական հաստատություններում։ Այս տարիների ընթացքում ֆինանսավորվող ծրագրերի թիվը կրճատվել է, սակայն դրանից տրամադրվող օգնության ծավալը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է՝ ներառելով միայն մի քանի ծրագրեր։ 2018-19թթ. տրամադրվող օգնության առյուծի բաժինն ընկնում է այսպես կոչված «Բանաձև 333-ին՝ գործընկեր պետության հզորությունների զարգացման» ծրագրին, որի համար ստացվել է 101,5 մլն ԱՄՆ դոլար օգնություն։ Այս ծրագիրը իրենից ներկայացնում է դեռևս 2006թ.-ից գործող «Համաշխարհային վերապատրաստում և սպառազինում» ծրագրի ընդլայնված և համընդգրկուն տարբերակը։ Այն իր մեջ ներառում է հակաահաբեկչական, ծովային և սահմանային անվտանգության, ռազմահետախուզական օպերացիաների և համաշխարհային կոալիցիոն օպերացիաներին աջակցող գործունեության իրականացումը և այլն։

Հայաստանին տրամադրված ռազմական օգնությունը

2002 թվականից ի վեր Հայաստանին տրամադրված օգնությունը այս նույն ծրագրերի շրջանակներում եղել է մոտ երկու անգամ ավելի քիչ՝ կազմելով շուրջ 196 մլն դոլար։ «Օտարեկրյա ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ստացել են նույն չափի ֆինանսական օգնություն ԱՄՆ-ից՝ 51 մլն դոլարի չափով։ Իսկ «Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստմանն ուղղված» ծրագրի շրջանակում Հայաստանը ստացել է մի փոքր ավելի քիչ ֆինանսական օգնություն քան Ադրբեջանը՝ 10 մլն դոլար։ Ազատության աջակցության ակտի անվտանգության ոլորտի աջակցության ծրագրով Հայաստանը միայն մինչև 2007թ․-ը ստացել է 18 մլն ԱՄՆ դոլար աջակցություն, ի տարբերություն Ադրբեջանի ստացած 19 մլն-ի։ Փաստացի, Ադրբեջանի և Հայաստանի անվտանգային ոլորտում ստացված օգնության զգալի տարբերությունը եղել է հենց վերջին երկու՝ 2018-2019թթ․ ընթացքում, որի հիմնական պատճառը թաքնված է վերոնշյալ «Բանաձև 333. գործընկեր պետության հզորությունների զարգացում» ծրագրի շրջանակում, որին Ադրբեջանին հաջողվեց միանալ 2018թ-ին՝ ձեռք բերելով զգալի ֆինասնական աջակցություն:

Առաջարկություններ

2016թ. ապրիլյան ռազմական բախումների ընթացքում, Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ժամանակ, հայկական պաշտպանական ուժերի կողմից սպանվել էին ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպա, ովքեր Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում ուսանել էին ԱՄՆ-ում: Տեղեկություններն այս մասին հայտնվել էին սոցիալական ցանցերում դեպքերից օրեր անց։ Մասնավորապես Էմիլ Սանամյանի կողմից բացահայտվել էր, որ դրանք փոխգնդապետ Մուրադ Միրզաևն էր, ով ուսանել էր Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի Ռազմական լեզվաբանական ինստիտուտում և մասնակցել Վիրջինիայի ռազմածովային ուժերի սպայական հատուկ դասընթացներին և փոխգնդապետ Վուգար Յուսիֆովը՝ Թալիշում սպանված երկրորդ ադրբեջանցի զինվորականը, ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում ուսանել է Արիզոնա նահանգի ռազմական հետախուզության կենտրոնում:

Փաստորեն ստացվում է, որ ԱՄՆ-ից ստացված ռազմական օգնության շրջանակներում ձեռք բերված օգնությունն Ադրբեջանը օգտագործել է Լեռնային Ղարաբաղի դեմ՝ սանձազերծելով ապրիլյան պատերազմը, ինչը ակնհայտորեն խաթարեց և խոչընդոտեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին և դրանց շարունակական ջանքերին։ Սա ըստ էության 907-րդ բանաձևի կոպիտ խախտում է ադրբեջանական իշխանությունների կողմից։

Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության զրոյականացումը։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել դիվանագիտություն-համայնք-լոբբիստական աշխատանք ձևաչափով և հարցը բերել հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների օրակարգ։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Սենատի ու Ներկայացուցիչների Պալատի միջոցով Հայաստանը կարող է ազդեցություն ունենալ Սպիտակ Տանը կայացվող որոշումների վրա։ Միաժամանակ, եթե հայկական երկու հանրապետությունների հետախուզությունները որևէ տեղեկություններ ունենան այն մասին, որ Ադրբեջանն իր կողմից ստացված ամերիկյան օգնությունն օգտագործում է Հայաստանի, կամ Արցախի դեմ, ապա սա լուրջ հնարավորություններ կստեղծի խնդիրը քննարկելու Վաշինգտոնի հետ։ Ինչպես հայտնի է, հայ համայնքը կարողանում է լուրջ աշխատանք իրականացնել օրենսդիր մարմնում, սակայն գործադիրում, մանավանդ՝ հանրապետական վարչակազմի պարագայում, առանձնապես լայն հնարավորություններ չունի։ ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայաստանին աջակցող խմբի միջոցով հնարավոր է համապատասխան օրինագիծ դնել շրջանառության մեջ և ակտիվ աշխատել այս ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերջնականապես դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը ԱՄՆ-ի կողմից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:45
Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}