Հայաստանն այս ամռանն առաջին տեղում է ռուսաստանցիների արտասահմանյան ուղղություններում․ Tass
Այս ամռանը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ռուսաստանցիների շրջանում արտասահմանյան ուղղությունների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը։ Գնված բոլոր ավիատոմսերից 8,5% -ը բաժին է ընկել հենց մեր երկրին։ Այս մասին ասվում է հատուկ Tass գործակալության համար «OneTwoTrip» հանգստի պլանավորման ծառայության հետազոտության արդյունքները։
Հայաստանից հետո առաջին եռյակում են հայտնվել նաև Իտալիան և Թուրքիան, որոնք մեկ տարի առաջ զբաղեցնում էին համապատասխանաբար հինգերորդ և տասներորդ տեղերը:
Նշվում է, որ ավելի վաղ թոփ-եռյակում ընդգրկվում էր նաև Վրաստանը, սակայն 2019 թվականի հուլիսի 8-ից օդային ուղիղ հաղորդակցության դադարեցումից հետո Վրաստանին հաջողվել է պահպանել դիրքը 5-րդ տեղը՝ շնորհիվ հունիսին զբոսաշրջիկների մեծ հոսքի։
Արտասահմանյան հայտնի ուղղությունների տասնյակում ընդգրկվել են նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղզստանը: Միևնույն ժամանակ, Մոլդովան և Ուկրաինան դուրս են եկել լավագույն տասնյակից:
Ամառային սեզոնին, ինչպես մեկ տարի առաջ, դեպի Ռուսաստան ուղղություններից ամենաշատը վաճառվել են տոմսեր դեպի Մոսկվա, որին հաջորդում է Սանկտ Պետերբուրգը, ապա՝ Սոչին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում