Մեր տուն են զանգել ու ասել` երեխաներդ տուն չեն գա, եթե շարունակես պայքարել. բնապահպան
«Փակվել է Ամուլսարի ճանապարհը, բայց չի փակվում Զանգեզուրի ճանապարհը, ինչո՞ւ: Եթե մեզ համար կարևորը բնությունն է, ինչի՞ փակ չէ Զանգեզուրի պղնձամոլիբտենային, Ագարակի պղնձամոլիբտենային կամ Լոռու հանքավայրերի ճանապարհները, որոնք տարիներ շարունակ արդեն կեղտոտում են և այն տեխնիկայով, որով աշխատում են, հազարավոր անգամ ավելի վատն են: Ամուլսարի դեպքում ավելի նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում»,- SHANTNEWS.am-ի տաղավարում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը հարց է ուղղել իրավաբան, բնապահպան Նազենի Վարդանյանին, որին վերջինս արձագանքել է.
«Դուք ձեր հարցադրմանը հավատո՞ւմ եք, թե՞ հաջորդ մանիպուլյացիան եք ուզում անել: Դուք դրա մասնագետը չեք, որպեսզի ասեք` նո՞ր տեխնոլոգիա է, թե՞ ոչ: Քաջարանը ստեղծվել է 1950-ականներին: Այն ժամանակ ես ծնված չէի, որ խոսեի: Մարդկանց գիտակցությունը այդքան բարձր չի եղել, բայց իշխանության գիտակցությունը այնքան բարձր է եղել, որ փոքր հանքերը կոնսերվացրել են: Եթե մոլիբդենի արտադրությամբ մենք աշխարհում 7-րդ տեղն ենք գրավել, ապա ոսկու առումով միջազգային հարթությունում մենք որևէ նշանակալի դեր չունենք: Քաջարանի ճանապարհը փակ չէ, որովհետև բնակչները այդտեղ ապրում են որպես Քաջարանի աշխատողներ: Ջերմուկի բնակիչները 70-80 տարի ապրում են առողջարանային տարածքում: Ջերմուկում մեծացած երեխաները չեն գնացել հանքափոր դառել, նրանք գնացել են Բժշկական համալսարան և բժիշկ են դարձել»:
Բանավեճի մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան