Ոոբերտ Քոչարյանի փաստաբանականհ թիմի հայտարարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պարզաբանում է հրապարակել ներքին հակասությունների և դատական համակարգի գործունեության արդյունավետության հետագա ռիսկերի մասին։
Հայտարարությունում նշվում է․
- 2019թ․ հուլիսի 11-ին դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ « ․․․ դատական ակտը [վերաքննիչ դատարանի դատական ակտի մասին է հարցը] պետք է հինգ օրվա ընթացքում տրամադրվի կողմերին, և գործը դրանից հետո անմիջապես ուղարկվի դատարան»
- 2019թ․ օգոստոսի 14-ին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ քրեական գործը 06.08.2019թ. մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները: Եթե ավելի պարզ՝ գործը Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո չի մակագրվի նոր դատավորի և գործի վարույթը չի վերսկսվի, քանի դեռ վճռաբեկ դատարանը գործով որոշում չի կայացրել: Ընդ որում, նշվում է որ գործը մուտքագրվել է վճռաբեկ դատարան օգոստոսի վեցին, սակայն դատալեքս տեղեկատվական համակարգում նշված է գործի ստացման ավելի վաղ ամսաթիվ՝ 15.07.2019թ․
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ, որ քանի դեռ չկա Վճռաբեկ դատարանի միջանկյալ ակտի բողոքով որոշումը, հիմնական գործով չի կարող վերսկսվել Ռ․ Քոչարյանի հիմնական գործով քննությունը:
Ստացվում է, որ դատական իշխանությունը հանուն Ռ․ Քոչարյանին կալանքի տակ երկար պահելու, իր բոլոր մարմիններով ձեռնամուխ է եղել նոր վտանգավոր պրակտիկա ձևավորելու, այն է՝ այսուհետ փաստաբանները կալանքի տակ չգտնվող պաշտպանյալի գործերով միջանկյալ ակտերը կարող են բողոքարկել վերադաս դատարան ու դրանով հիմնական գործերը կասեցնել այնքան ժամանակով, որ գործի վաղեմության ժամկետը անցնի: Ահա թե ինչպիսի դատական «բարեփոխումներով» են զբաղված բարձրագույն դատական իշխանությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան