Մնում եմ իմ դիրքորոշման՝ զեկույցն առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար. Լենա Նազարյան
Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները Էլարդ կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են: Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընըտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Նույն կերպ Էլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության: Զեկույցի հետ կապված իմ մտահոգությունները չփարատվեցին և ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»,- գրել է Լենա Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հարցով երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ․ Փաշինյան
- Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն
- Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
- «Ամուլսարի խնդրի քննարկումը առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին