Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը
Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։
ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը, և հաստատել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ-ն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին
- Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
- Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ
- Ներքին համոզմունք ունեմ, որ զինծառայողն ուղղակի մոլորվել է. Տոնոյան
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. ՄԻՊ
- Ադրբեջանական ստահոդ պնդումների նպատակը հայ զինվորի կերպարը նսեմացնելն է. ԱՀ ՊՆ
- ԱՀ ՊՆ․ Զինծառայողը լքել է դիրքը ու հայտնվել Ադրբեջանում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին