Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն
Ազգային ժողովի մոտ ոստիկանների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ բերվել է ոստիկանություն։ Այս մասին Panorama.am-ի ն հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ըստ ոստիկանության՝ նրանք այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում են: «Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,- հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ այս պահին արձանագրություն է կազմվում։
Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներտ փորձել էին մտնել Ազգային ժողովի բակ, սակայն ոստիկանները փակեցին դարպասները, դրանից հետո ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո միջադեպ տեղի ունեցավ նրանց և ոստիկանների միջև։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
- Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց
- Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
- Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում նոր փորձաքննության. Վլադիմիր Կարապետյան
- Որևէ պատճառ չկա «ԷԼԱՐԴ»-ին չվստահելու, Վայոց ձորի մարզպետը՝ Ամուլսարի ուսումնասիրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին