Երիտասարդական ԱԱ. Շանթ Խաչատրյանը ևս դարձավ արծաթե մեդալակիր
67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ Եզրափակչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջել է Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ մինչ եզրափակիչը Շանթը անցկացրել էր 4 գոտեմարտ, հաղթելով Էստոնիայի, Թունիսի, Մոլդովայի և Թուրքիայի ներկայացուցիչներին։
Տալինում ավարտվող երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 արծաթե մեդալ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան