Եթե որևէ մեկը կարծում է, որ ծածկադմփոց են անելու այս հարցը, չարաչար սխալվում են. Գեղամ Սիմոնյան
«Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլև խոսելու իրավունք չունի, նա այլևս ոչ լեգիտիմ վարչապետ է: Մի մարդ, ով պատրաստ է հանձնել հայրենիքը ինձ համար մեռած մարդ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Սիմոնյանը:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ սենց՝ Բաղրամյան 26-ի պատերի հետևում, ծածկադմփոց են անելու այս հարցը, անցնելու է, իրանք չարաչար սխալվում են, այս ազգը չի հանձնվելու: Ազգը ոտքի է կանգնել, ազգի հետ խաղ չկա: Եթե ինքը մտածում է խաղա, ուրեմն սատանի մայլեն ուզում է քյանդրբազություն անի»,- ասաց Սիմոնյանը:
Փաստաբանը նշեց, որ իր պայքարը ինչ-որ մեկի դեմ չի, այլ հանուն Հայաստանի Հանրապետության է. «Ես մեռա գոռալով, ընկեր Նիկոլ, իշխանության ես եկել, առաջինը փոխիր Սահմանադրությունը։ Օրինականության մասին խոսող վարչապետը պետք է առաջին հերթին ասի, որ երկրում օրինականություն չկա, սահմանադրական կարգը վաղուց է տապալվել»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հարցով երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ․ Փաշինյան
- ՄԻՊ. Իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում
- Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն
- Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
- Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց
- Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
- «Ամուլսարի խնդրի քննարկումը առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան