
Կարո Փայլան. Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնանկ անելու մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրել է, որ 4 ամիս առաջ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի շրջաններում ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր HDP-ից առաջադրված քաղաքապետների թեկնածուներին: Մինդեռ հիմա նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ են:
«Բոլոր քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև հանրությունը, պետք է արձագանքի ժողովրդի կամքին հակառակ արված այդ ստոր գործընթացին: Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին»- նշել է Փայլանը: