Նեթանյահուի կինը դեպի Կիևի ինքնաթիռում սկանդալ է սարքել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը ՝ Սառան, այս գիշեր դեպի Կիևի թռչող ինքնաթիռում սկանդալ է սարքել։Այս մասին գրել է «Вести Израиля» կայքը։
Սառա Նեթանյահուն դժգոհել է, որ ինքնաթիռի հրամանատարն իրեն պատշաճ կերպով չի ողջունել:
Սառա Նեթանյահուն տեղից վեր է կացել ու ցանկացել է մտնել օդաչուների խցիկ։ Սակայն նրան թույլ չեն տվել ներխուժել օդաչուների մոտ, ինչն առավել է զայրացրել վարչապետի կնոջը։
Արդյունքում, Կիևում վայրէջից 45 րոպե առաջ օդանավի հրամանատարը նորից ողջունել է Նեթանյահու զույգին՝ ընդգծելով Սառա Նեթանյահուի անունը։
Սառա Նեթանյահուի մասնակցությամբ սկանդալն այսքանով չի ավարտվել։
Վայրէջքից հետո օդանավակայանում Իսրայելի վարչապետին ու նրա կնոջը դիմավորել են ուկրաինական տարազներով աղջիկները՝ աղ ու հացով, Իսրայելի վարչապետը պոկել է հացը, թաթախել աղի ու կծել, այնուհետ այն տվել Սառային, բայց վերջինս հացի կտորը գցել է գետնին։
Հիշեցնենք, որ սա Բենջամին Նեթանյահուի առաջին այցն է Կիև վերջին 20 տարվա ընթացքում: Նեթանյահուն կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, կլինի նաև հայտարարություն մամուլի համար։