Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց
Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի մոտ: Մի խումբ քաղաքացիներ, բնապահպաններ ցանկանում են մտնել Ազգային ժողով և քննարկում անցկացնել Ամուլսարի թեմայով, սակայն ոստիկանները թույլ չվեցին։ ԱԺ-ի դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց, որից հետո ոստիկանների ու ցուցարարների միջև միջադեպ տեղի ունեցավ։
Մեծ թվով կարմիր բերետավորներ եկան Բաղրամյան փողոց, նրանք պատ կազմեցին՝ թույլ չտալով քաղաքացիներին մտնել Ազգային ժողովի բակ։ Նրանց միջև հրմշտոց սկսվեց, որից հետո ցուցարարները նստեցին գետնին։
«Սա ոչ միայն Ջերմուկի, այլև ամբողջ Հայաստանի խնդիրն է, սա համաժողովրդական խնդիր է։ Այս ամենն արվում է հայ ժողովրդի համար»,- ասաց ցուցարարներից մեկը։
Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը, ինչից հետո ոստիկանները սկսեցին քաշքշել ակտիվիստներին։ Նրանց հաջողվեց բացել ճանապարհը, սակայն իրավիճակը Բաղրամյան պողոտայում շարունակում է լարված մնալ։
Բնապահպան-ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը ևս մասնակցում էր վարչապետի հետ հանդիպմանը, սակայն քննարկման կեսից դուրս է եկել սրահից, նշեց, որ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մի քանի հոգու բերման են ենթարկել։
Նա նշեց, որ պատրաստվում են հանրային քննարկում անցկացնել Սարյանի պուրակում։
Հարակից հրապարակումներ`
- Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
- Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ
- Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում նոր փորձաքննության. Վլադիմիր Կարապետյան
- Որևէ պատճառ չկա «ԷԼԱՐԴ»-ին չվստահելու, Վայոց ձորի մարզպետը՝ Ամուլսարի ուսումնասիրության մասին
- Ամուլսարի հարցով կառավարության հետագա որոշումը, կարծում եմ, պետք է բխի վարչապետի տված խոստումից. Ռուբեն Ռուբինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան