ՄԻՊ. Իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են. «Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը»։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն
- Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
- Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց
- Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
- «Ամուլսարի խնդրի քննարկումը առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի»
- Որևէ պատճառ չկա «ԷԼԱՐԴ»-ին չվստահելու, Վայոց ձորի մարզպետը՝ Ամուլսարի ուսումնասիրության մասին
- «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը՝ Ամուլսարի գործով փորձաքննության մասին
- Ամուլսարի հարցով կառավարության հետագա որոշումը, կարծում եմ, պետք է բխի վարչապետի տված խոստումից. Ռուբեն Ռուբինյան
- Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. «Սասնա Ծռեր»
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան