Ոստիկանություն. Չախալյանին բերման ենթարկելը կապ չի ունեցել ստորագրահավաքի հետ
«Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին բերման ենթարկելը կապ չի ունեցել ստորագրահավաք իրականացնելու հետ»,- Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Ոտիկանության լրատվական ծառայությունից մանրամասնեցին. «Օգոստոսի 18-ին ժամը 23:50-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայից իրար ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել չորս քաղաքացու։ Պարզվել է, որ վերջիններս փոխադարձ հարվածներ են միմյանց հասցրել՝ պատճառելով վնասվածքներ։ Նրանք հրաժարվել են հաղորդում ներկայացնելուց, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»։
Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային պողոտայում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք հարձակվել են ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների վրա և հայհոյանքներ հնչեցնելով՝ հարվածել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել միջադեպ։
Հարակից հրապարակումներ`
- Հարձակվել են Վահագն Չախալյանի և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա
- Վահագն Չախալյան. Կոչ ենք ուղղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ սադրանքների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին