Ռուսաստանում այսօրվանից ֆիզիկական անձանց արգելվում է սահմանով տեղափոխել 5 կգ-ից ավելի միրգ և բանջարեղեն
Ռուսաստանը ֆիզիկական անձանց համար խստացվում է ուղեբեռի փոխադրման կարգը։ ՌԴ կառավարության որոշման համաձայն, օգոստոսի 19-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում ուղեբեռի և ձեռքով տեղափոխվող բեռի ստուգման նոր կարգերը։ Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն։
Նոր կարգի համաձայն, այժմ կթույլատրվի սահմանով ձեռքի ծանրոցներով և ուղեբեռով տեղափոխել 5 կիլոգրամից ոչ ավելի միրգ և բանջարեղեն։ Նոր կարգը տարածվում է տրասնպորտային բոլոր միջոցների վրա։
Բացի այդ, սահմանափակում կլինի նաև ծաղիկների ներկրման համար։ Մասնավորապես, հնարավոր կլինի ներկրել 3 փունջ ծաղիկ, իսկ ավելի մեծ խմբաքանակների ներկրման համար կպահանջվեն համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։
Նշենք, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն՝ ավելի քան 5 կգ միրգ ու բանջարեղենով սահմանը հատել հնարավոր է միայն ֆիտոսանիտարական հավաստագրով։