Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:
Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման մասնակիցների մի շարք հարցերին: Քննարկման տեսանյութը կհրապարակվի քիչ անց:
Հարակից հրապարակումներ`
- Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց
- Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
- «Ամուլսարի խնդրի քննարկումը առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի»
- Որևէ պատճառ չկա «ԷԼԱՐԴ»-ին չվստահելու, Վայոց ձորի մարզպետը՝ Ամուլսարի ուսումնասիրության մասին
- «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը՝ Ամուլսարի գործով փորձաքննության մասին
- Ամուլսարի հարցով կառավարության հետագա որոշումը, կարծում եմ, պետք է բխի վարչապետի տված խոստումից. Ռուբեն Ռուբինյան
- Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. «Սասնա Ծռեր»
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան