Հայկական գինիների արտադրությունն աճել է
2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 1,8 մլն լիտրով ավելի գինի է արտադրվել։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 5 մլն 744.5 հազար լիտր գինի՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 42,8%-ով։
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ արտադրության ծավալներն աճել են 31.8%-ով՝ կազմելով 252.7 հազար լիտր։
Վիճակագրության համաձայն, առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 29.4 հազ. լիտր օղի, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ ավելի է 30.6%-ով:
ամեմատության համար նշենք, որ 2018թ-ի առաջին կիսամյակում արտադրվել է 1 մլն 553.8 հազար լիտր օղի:
Ինչ վերաբերում է գարեջրի արտադրությանը, ապա նշված ժամանակահատվածում արտադրության ծավալներն ավելացել են 19.6%-ով և կազմել 12 մլն 144.4 հազար լիտր։
Նշենք նաև, որ հունվար-հունիսին 15.3%-ով էլ աճել է վիսկիի արտադրությունը. եթե 2018 թ-ի առաջին կիսամյակում արտադրվել էր 366.5 հազար լիտր վիսկի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 422.4 հազ. լիտր: