Այրվում են Արայի լեռան լանջերը
«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները: Չնայած որ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, թե այրվում է 20 հեկտար խոտածածկ տարածք, սակայն Եղվարդ համայնքից անզեն աչքով էլ տեսանելի է, որ հրդեհի տարածման մակերեսը այս պահին արդեն գերազանցում է 20 հեկտարը:
Հարկ է նշել, որ Արայի լեռան լանջերին կան նաև մեծ անտառային գոտիներ, և չնայած 90-ականներին տեղի բնակիչները իրենց տները տաքացնելու նպատակով բազմաթիվ ծառեր են հատել, այնուամենայնիվ լեռը պահպանել է անտառային զգալի հատվածը: Ուստի հրդեհը ժամանակին չմեկուսացնելու դեպքում այն կարող է հասնել նաև անտառներին»,-գրել է «Հետք»-ը և տեսանյութ ու լուսանկարներ հրապարակել: