«Ժամանակ». Փողեր ստանալու հետ կապված «ռազբորկա» գեներալ Սեյրան Սարոյանի տանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:
Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով:
Էջմիածինցիները ողջունում են ոստիկանության գործողությունները, քանի որ տասնամյակներ շարունակ Սարոյանը հայտնի է եղել որպես քրեական ճանապարհով փողեր ստացող»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում