Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական
Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է վարչապետը։
Ավելի վաղ Փաշինյանը գրել էր. «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը 2017թ-ին երբ իր ծրագիրը ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանին, վերջինը ոգևորվեց՝ հանձնարարելով աջակցել դրա իրականացմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում