Պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի գործի մակագրման վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։
Փաստաբանական թիմից հայտնում են, որ «Դատալեքս համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նշենք, որ Դատական դեպարտամենտից «Հետք» թերթին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Բացի այն, որ գործի մակագրման մասին պաշտպանական թիմը պաշտոնական ծանուցում չի ստացել, փաստաբանները նաև չեն հրավիրվել մակագրման գործընթացին հետևելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ոոբերտ Քոչարյանի փաստաբանականհ թիմի հայտարարությունը
- «168 ժամ». «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ աձակվի․ ՄԻԵԴ նախադեպ»
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
- Քոչարյանի ու մյուսների քրեական գործը առաջիկա օրերին կփոխանցվի առաջին ատյանի դատարան. Փոլադյան
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատական այսօրվա նիստը չի կայանա
- ԲԴԽ-ի հանձնարարությամբ՝ ուսումնասիրվել է Քոչարյանի և մյուսների գործի մակագրման հարցը
- Ակնհայտ է՝ իրավիճակ է ստեղծվում, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն. Ալումյան
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին