ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիդեո Բանկինգը բացառիկ ծառայություն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռակա տարբերակով` Skype տեսազանգի միջոցով, Բանկի աշխատողի հետ իրականացնել մի շարք բանկային գործառնություններ:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը և անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն հաշիվների և գործող պայմանագրերի մասին, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.
• փոխանցումներ իր հաշիվների միջև, ներբանկային, միջբանկային փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, դեպի պետ. բյուջե, ինչպես նաև միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով և SWIFT համակարգի միջոցով,
• անկանխիկ արտարժույթի փոխանակում,
• կոմունալ վճարումներ,
• վարկերի մարում,
• ավանդային հաշիվների բացում և համալրում,
• քարտային, բանկային և խնայողական հաշիվների բացում/փակում,
• SMS բանկինգ ծառայության ակտիվացում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները և պրոդուկտները և ամեն կերպ փորձում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը:
Վիդեո Բանկինգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ոսկու գրավով վարկեր ձևակերպելիս չօգտվել միջնորդների ծառայություններից և դիմել Բանկ ինքնուրույն
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան