Փաշինյանը աշխատանքային քննարկում է անցկացնում Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
«Մինչև 2023 թվականը մենք դասագրքերի չափորոշիչների ամբողջական փոփոխություն ենք ունենալու: Այս տարի նոր դասագրքեր չենք ունենալու: Դասագրքերի առումով մի փոփոխություն ենք արել՝ թեթևացրել ենք պայուսակները: Այս տարի տպագրվող դասագրքերը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար: Այս առումով պայուսակների քաշը 30-40 տոկոս թեթևացել է»։
Նա նշեց, որ սա գրքերի գնի վրա դա չի ազդի:
«Այս տարի թաբլեթ եղանակով հնարավոր կլինի օգտագործել ֆիզիկայի դասագիրքը: Մնացած բոլոր դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: Մենք հիմա ցուցանակներ ենք փակցնում QR կոդով, որով աշակերտը իր հեռախոսի մեջ կարող է ունենալ դասագիրքը և օգտվել դրանից», - հայտնեց նախարարը:
Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման թեմային, Հարությունյանն ասաց, որ նախագիծն արդեն պատրաստ է, որը շրջանառության մեջ կդրվի հոկտեմբրին։
Վարչապետի դիտարկմանը, թե միջինացված 10 տոկոսով աշխատավարձերի բարձրացում կլինի, Հարությունյանը դրական պատասխան տվեց։
«Ֆինանսական բանաձևի հետ կապված մեծ խնդիր ունենք, մեկ տարի է արդեն դա վերափոխվում է։ Նոր բանաձևով մենք ունենալու ենք նվազագույն աշխատավարձի շեմ, որը կկազմի 108 հազար դրամ, որը ամենայն հավանականությամբ, կգործի հունվարի 1-ից»,- հավելեց նա։
Հանդիպումը ուղիղ եթերով ներկայացնում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան