Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի ԱԱ-ին
Սեպտեմբերի 18-27-ը թայլիանդական Պատայա քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հրապարկել է հավաքկանի կազմը։
Հայաստանը համաշխարհային ստուգատեսին կներկայանա 9 ծանրորդով՝ 7 տղամարդ, 2 կին։
Հայաստանը կներկայացնեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։
Կանանացից հանդես կգան Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան