«Օգնենք Հայկին ոտքի կանգնել»
«Սիրելի՛ հայրենակիցներ
Դիմում եմ ձեզ՝ իսկապես հույս ունենալով, որ կկարդաք և կփորձեք օգնել։ Հավատացեք սա այն դեպքը չէ, երբ օգնելու փոխարեն պետք է կիսվենք, որ տարածվի։ Hayk Sekhliyani վիճակն օր օրի վատթարանում է, ավելի է դժվարացել նրա տեղաշարժվելու հնարավորությունը։ Հայկը միայն իր տան զավակը չէ, եկեք Հայկի մեջ տեսնենք մեր եղբորը, մեր տղային, մեր ընկերոջը։
Եկեք օգնենք նրան ոտքի կանգնել։ Հավատացեք՝ դուք կարող եք օգնել, անգամ ձեր մի կաթիլ օգնությունը օվկիանոս կարող է արժենալ։ Կարող եք օգնել նույնիսկ 1000 դրամով։ Մի վայրկյան չմտածեք, որ ամոթ է քիչ գումարով օգնելը, ընդհակառակը, դուք դրանով կփաստեք, որ հայ զինվորի կյանքը ձեզ համար առաջնային է։
Սիրում եմ բոլորիդ, ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը
Ամերիկայից Ֆոնտին կամ Facebookին փոխանձումները tax deductible են։ Հայաստանից Հայկին օգնելու համար կարող եք
ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի հետևյալ հաշվեհամարին՝ 220098610326001։
Ստացող՝ Հայկ Սեխլիյան
Իդրամ ID 232760742»»,-ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ «հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Ստեփանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին