Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 6, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, թմրամիջոցի հայտնաբերման և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 3-ական, հարկերից խուսափելու ու ապօրինի ծառահատման 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, արտերկրում հետախուզվող ավտոմեքենայի հայտնաբերման, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ծառեր ու թփեր ապօրինի վնասելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին