Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նա իրեն լավ է զգում և նախատեսում է առաջիկա օրերին այցելել թատրոն։ Այս մասին այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Նա նախկինում հայտնել էր, որ դերասանը պլանավորված կանխարգելիչ բուժում է անցնում, նրա վիճակը գնահատվել է նորմալ:
«Այո, նա դուրս է գրվել հիվանդանոցից, ամեն ինչ լավ է: Իրեն լավ է զգում: Առաջիկա օրերին պետք է գնա թատրոն», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ 2017 թվականի հոկտեմբերին Ջիգարխանյանի առողջությունը կտրուկ վատացավ. դերասանը հիվանդանոց ընկավ և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, ըստ նրա, «իրեն մեծ ցավ է պատճառել»:
Ավելի ուշ զույգը բաժանվեց և սկսվեց դատական գործընթացը: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է անցնում հիվանդանոցներում և առողջարաններում: Օգոստոսին դերասանը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ եկավ թատրոն՝ նոր սեզոնը բացելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան