Ալումյան. Բողոքարկվել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հօգուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտը բողոքարվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանից։
Նա նշեց, որ բողոքարկումն արվել է անձամբ իր կողմից։
«Դատական պրակտիկայում գոյություն ունեցող գումարներից երկու անգամ շատ է դատավորը բռնագանձել, այդ թվում նաև իր կողմից համանման գործերով նույն դատավորը 100 հազար դրամ է բռնագանձել, այն էլ բավականին տևական դատավարությունների դեպքում։ Իսկ այս դեպքում որպես փաստաբանական ծախս բռնագանձել է 200 հազար դրամ։ Ես անձամբ բողոքարկել եմ այդ որոշումը, քանի որ համարել եմ անարդար որոշում է դատավորի կողմից»,- ասաց Ալումյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:
Հարակից հրապարակումներ`
- «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին
- Հայկ Ալումյանը հայտարարեց ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցից հրաժարվելու մասին
- ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են