Ականջդ կանչի, Տիգրան Մեծ
Ու Տիգրան Մեծը չորս Տիգրանակերտ կառուցեց Հայոց կայսրության չորս կողմերում՝ կարևորելու այդ չորս նահանգները։ Մեկը՝ Արցախում...
Թե ինչեր եղան հետո ու ինչեր չեղան՝ մենք գիտենք ու մենք չգիտենք։
Արցախը դարձավ Արևմտյան Հայաստանի պես՝ աչքի առաջ ու թուրքերինը։ Մանր թուրքեր, բայց Ցեղասպանություն իրականացնողների մեծ աշակերտներ։ Թե ինչ եղավ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ մենք գիտենք ու մենք չգիտենք՝ ողջակիզված կանայք, երեխաներ, կացնահար տղամարդիկ, ծերեր...
Ու թե ինչպես մարդիկ ելան իրենց տունը պահելու, մենք ու գիտենք ու չգիտենք։ Ինչ արժե մահվան բերան գնալը՝ հանուն կյանքի, որդոց Հայաստանում թողնելը ու մանկամարդ կանանց Արցախում կռվելը, մահապարտների ջոկատը, բահից զենք սարքելը, հողում զոհված որդիք սերմելը...
Ինչեր արժեն կռվելուց հետո ամենօրյա մեծարանք չստանալը, ու ընդհանրապես՝ մեծարանք չստանալը։ Զարմանքով ապրելը՝ բա այս օրվա համա՞ր, ու մեծահոգաբար ասելը՝ ամեն օրվա համար...
Արցախը դարձավ ծնող ու երեխա. կորստի խնկատեղի ու ձեռբերումների ուրախություն։ Պատիվ ու պատվո դրոշ։ Հպարտության ու հույսի երկիր։
Ականջդ կանչի, Տիգրան Մեծ, տես, մեր Արցախը ազատության դարավոր կռիվներից հետո իր անկախության 28 տարին է տոնում։ Գո՞հ ես թոռնթոռներիցդ։ Առաջին Ազատամարտով, Ապրիլյանով, ամենօրյա սահմանային կրակոցներով մենք դեռ ապրում ենք։
Ու ապրելու ենք։
Համեցեք Արցախ՝ սիրելու հողն ու մարդուն։
Ֆիլմի հատվածը՝ AZDproduction-ի «Համեցեք Արցախ»-ից։
Հարակից հրապարակումներ`
- Համահայկական խաղերն Արցախում անցկացնելու որոշումը եղել է Ապրիլյան պատերազմից հետո, ինչը խորհրդանշական է. Բակո Սահակյան
- 12-14 տարեկանների կերտած խաչքարը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոսներին
- Այսօրվա հերոսները մեր մեկ բուռ հաղթանակն ավելացրել են, դարձրել բուռուկես. ազատամարտիկ
- Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան
- Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
- Պատերազմը արդեն մի տարի է, որ «խոտի դեզ» չէ
- Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
- Իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես. Շուլի Հակոբյան, «Հայ զինվոր»
- «ՀԱՄԵՑԵ’Ք ԱՐՑԱԽ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան