Բակո Սահակյանը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` ծննդյան oրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Վեհափառ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ուժ ու կորով Հայոց Հայրապետի բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:
Թող ամենազոր Աստված միշտ օգնական ու պահապան լինի Ձեզ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց պետականությանը և մեր ողջ հավատավոր ժողովրդին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում