Sinquefield Cup․ Մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը պարտվել է
Լևոն Արոնյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում։
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ պարտիան ավարտվել է 53-րդ քայլում։ Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը նախորդ երեք տուրերում ոչ-ոքի էր խաղացել։
Մրցաշարի առաջատարները Կարուանան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը 2,5-ական միավորով առաջատարներն են։ Արոնյանն ունի 1,5 միավոր։
Օգոստոսի 21-ին անցկացվելիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան