Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին:
Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առչվող հարցեր:
Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին և հույս հայտնել, որ այսուհետ ևս անվանի մասնագետը կնպաստի մեր հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին:
Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: