«Անկախ Արցախ 28»
Հարգելի ընթերցողներ, կազմակերպվում է «Անկախ Արցախ-28» ֆլեշմոբ՝ Արցախի անկախության 28-ամյակը այս կերպ ևս նշելու համար։
Քաղցր «բեռը» իր վրա է վերցրել «Անկախ Արցախ 28» նախաձեռնող խումբը, աշխատելով, որ տոն դառնա ոչ միայն սեպտեմբերի 2-ի օրը։
Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է և առաջարկվում.
«Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։ Այն ժամանակ, երբ անհնար էր թվում հայկական անկախ պետության ստեղծումը, արցախահայերը հայտարարեցին այն, ինչը փափագում էր ողջ հայ ժողովուրդը տարիներ ու դարեր շարունակ։Այս 28 տարիները եղել են դժվարին վերելքի տարիներ Արցախի համար։ Եվ որքան էլ այսօր հայկական միասնականության կոչեր հնչեն, Արցախի անկախության տոնը, որն ազգային վերածննդի ապացույցն է»։
Թե ինչպես կնշեն, կամ չեն նշի իշխանությունները՝ դեռ պարզ չէ, բայց այս հղումով դուք կարող եք գտնել սոցիալական ցանցերում տարածելու համար պատրաստած նյութեր, տոնել, միանալ։
1․ ֆեյսբուքի պրոֆիլի նկար,
2․ ֆեյսբուքի ետնանկար,
3․ֆեյսբուքի շրջանակը, լուսանկարներ հրապարակելիս կարող եք օգտագործել առաջարկվող լուսանկարի շրջանաներից որևէ մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան