Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են անցկացնում ՀՀ-ում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց:
Նրանք նույնաբովանդակ նամակ են փոխանցելու թե Իտալիայի, թե Ֆրանսիայի դեսպանատների ներկայացուցիչներին։
«Նամակի մեջ նշված են 29 կետեր, փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ մեկ տարվա դատական պրոցեսի ընթացքում ինչ խախտումներ են տեղի ունեցել։ Սա բողոքի ակցիա չէ, այլ ուղղակի փորձում ենք ԵՄ անդամ երկրների դեսպաններին այս նամակը հանձնելով՝ նրանց տեսակետն ու դիրքորոշումը հասկանալ»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նման ակցիա էին իրականացրել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց:
Մասնակիցներից նշեցին, որ արձագանք դեռ չունեն, բայց խնդրել են իրենց դիրքորոշումը հայտնել հրապարակային։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ին կոչ են անում երաշխավորել դատական համակարգի բնականոն աշխատանքը
- Քոչարյանի աջակիցներ. ԲԴԽ-ն անգործության է մատնված
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն Արման Թաթոյանին ուղղված նամակ հանձնեցին
- Ռ. Քոչարյանի աջակից. Օրեցօր շատացող մեր շարքերով մենք կպարտադրենք ձեզ արդարադատություն